Լողավազան 
Կարևոր չէ, թե որքան ցուրտ է դրսում: Դուք կարող եք լողալ տարվա ցանկացած ժամանակ:
Մենք առաջարկում ենք 20 մ երկարությամբ փակ լողավազան`  28 C  ջրի ջերմաստիճանով:
Ջուրը մաքրվում է ֆիլտրացման ժամանակակից համակարգի միջոցով:
Ֆիննական, թուրքական սաունաները և ռուսական բաղնիքը գտնվում են լողավազանի կողքին:
Նաև կազմակերպվում են լողի դասեր:
ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրն առաջարկում է 40 հարմարավետ համարներ` ստանդարտ մեկտեղանոց և երկտեղանոց համարներ, կիսալյուքս և լյուքս համարներ, ընտանեկան սենյակ և VIP համար: 

Մենք առաջարկում ենք ծառայությունների և ժամանցի լայն հնարավորություններ, այդ թվում` սեմինարների և դասընթացների անցկացում մեր նիստերի դահլիճում, վարսահարդարում և եղունգների խնամք գեղեցկության սրահում, տարբեր սպորտային և վիդեո խաղեր խաղասրահում, ինչպես նաև համեղ ճաշելու, զովացուցներ կամ ոգելից խմիչք վայելելու հնարավորություն ռեստորանում կամ բարում

Մենք կազմակերպում ենք նաև շրջագայություններ Ձեր նախընտրած ուղղություններով։ Այդ նպատակով Ձեր տրամադրության տակ են մեր միկրոավտոբուսը, 6 տեղանոց մեքենաները և հմուտ վարորդները: 




Diana Hotel, Goris, Armenia.
Tel.: +374 284 2-01-07 E-mail:
© 2012 Diana IVV. All Rights Reserved.
Site by Design Technology.