head graphic

ՍՆՈՒՆԴԸ


Ռեստորան
«Դիանա» հյուրանոցային համալիրն ունի 200 տեղանոց, շքեղորեն վերանորոգված ռեստորան։ Այն գտնվում է շենքի 2-րդ հարկում։ Մեր ռեստորանը տարբերվում է ջերմ մթոնլորտով, նորաձև դիզայնով և իհարկե հարուստ ճաշացանկով: Այստեղ Ձեզ ենք առաջարկում ազգային ճաշատեսակների մեծ ընտրանի։ Ներկայացնում ենք նաև բազմազան ուտեստների մենյու կովկասյան, եվրոպական, ռուսական խոհանոցներից: Մեր հմուտ խոհարարը խորհուրդ է տալիս բացառիկ սոուսներ` պատրաստված յուրահատուկ բաղադրատոմսերով, որոնք անկրկնելի համ կտան Ձեր ընտրած ճաշատեսակին: 
Մեր ռեստորանը հարմար վայր է համեղ և օգտակար սննդի կողմնակիցների համար։
Այստեղ կարող եք նշել նաև կարևոր իրադարձություններ: Ձեր և Ձեր հյուրերի համար կկազմակերպվի անմոռանալի ժամանցային ծրագիր: Այցելեք մեր ռեստորան և չեք զղջա, որ նախապատվությունը տվել եք այս հիանալի վայրին:
Գործում է նաև առաքման ծառայություն:


Սրճարան «Դի Էֆ Սի»
Հուրանոցային համալիրի առաջին հարկում գործում է արագ սպասարկվող սննդի «ԴԻ ԷՖ ՍԻ» սրճարանը։ Այստեղ հյուրընկալ, բարեհամբույր անձնակազմը հաճելի մթնոլորտ կապահովի ձեր և ձեր ընտանիքի համար և կօգնի ընտրություն կատարել հարուստ կերակրացանկից։ Միջավայրը հիանալի է նաև ընկերների հետ հանդիպման համար։ «ԴԻ ԷՖ ՍԻ»-ի համեղ մենյուն ներառում է սիրված ուտեստներ` ֆրի, համբուրգերներ, սենդվիչներ, պիցցաների լայն տեսականի, հավից պատրաստված փոփ-քոռն և այլ ուտեստներ, ինչպես նաև լանչեր։ 
Մեր նպատակն է ապահովել որակյալ սննդի պատրաստում, արագ և բարեկիրթ սպասարկում, մատչելի գներ, մաքուր և հաճելի միջավայր։ Մենք աշխատում ենք Հայաստանի առաջատար մատակարարների հետ, գնում ենք տեղական արտադրանք, օգտագործում ենք միայն բնական և որակյալ սննդամթերք։ 
Դուք աշխատու՞մ եք կամ պարզապես ցանկանում եք ճաշե՞լ գրասենյակում կամ տանը։ Զանգահարեք և պատվիրեք ձեր նախընտրած ուտեստները։ Մեր առաքման ծառայությունը հասանելի է 11:00-ից մինչև 22:00։ 


Սրճարան  
Մեր սրճարանն առաջարկում է մտերմիկ մթնոլորտ, հայական ազգային ճաշատեսակների ու արագ սննդի, ինչպես նաև ձեր սիրած ըմպելիքների լայն ընտրություն:
Սրճարանն աշխատում է կլոր տարին, ջեռուցվում է ձմռանը:

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏՀԱՄԱՐՆԵՐՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍՆՈՒՆԴՏԵՂԱՆՔԱՄՐԱԳՐՈՒՄԳՆԵՐ
Copyright © Diana IVV.