head graphic

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նիստերի դահլիճ
«Դիանա» հյուրանոցային համալիրն առաջարկում է կոնֆերանսներ, ժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ անցկացնելու ծառայություն։ Հյուրերի տրամադրության տակ է գտնվում նիստերի դահլիճը, որտեղ կարող է տեղավորվել մինչև 50 մարդ։ Համալիրը կազմակերպում է նաև սուրճի ընդմիջումներ և բիզնես լանչեր։
Մեր անձնակազմը ցանկանում է նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանում և ստեղծում է հատուկ պայմաններ գործարարների համար։ Տրամադրվում են անհրաժեշտ բոլոր սարքավորումները` պրոյեկտոր, էկրան, համակարգիչ։ 


Լողավազան
Կարևոր չէ, թե որքան ցուրտ է դրսում: Դուք կարող եք լողալ տարվա ցանկացած ժամանակ:
Մենք առաջարկում ենք 20 մ երկարությամբ փակ լողավազան`  28 C  ջրի ջերմաստիճանով:
Ջուրը մաքրվում է ֆիլտրացման ժամանակակից համակարգի միջոցով:
Ֆիննական, թուրքական սաունաները և ռուսական բաղնիքը գտնվում են լողավազանի կողքին:
Նաև կազմակերպվում են լողի դասեր:


Գեղեցկության սրահ
«Դիանա» համալիրի առաջին հարկում գործում է նաև գեղեցկության սրահ։ Այստեղ կարող եք հարդարել ձեր մազերն ու եղունգները։ Օգտագործվող արդիական նյութերն ու հարդարման միջոցները, ինչպես նաև աշխատող վարսահարդարների ու մատնահարդարների տարիներով ձեռք բերված փորձը թույլ են տալիս աշխատել հմտորեն` գոհացնելով հաճախորդին։ Մեր վարսահարդարները Ձեզ համար կընտրեն անկրկնելի ոճային կտրվածք: Կատարվում են նաև հարսանեկան և տոնական սանրվածքներ: 
Ամեն օր մենք բացում ենք մեր գեղեցկության սրահի դռները, որպեսզի մեր հաճախորդներին նվիրենք գեղեցիկ լինելու հաճույքը:


Մարզասրահ
Եթե սպորտը ձեր կյանքի անբաժանելի մասն է, եթե ցանկանում եք լինել առողջ, ունենալ կատարյալ կազմվածք, կարող եք այցելել մեր սպորտային դահլիճ, որը կահավորված է պրոֆեսիոնալ սարքավորումներով:
Առաջարկում ենք նաև անհատական պարամունքներ:

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏՀԱՄԱՐՆԵՐՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍՆՈՒՆԴՏԵՂԱՆՔԱՄՐԱԳՐՈՒՄԳՆԵՐ
Copyright © Diana IVV.